Մի գեղեցիկ հյուր, որն անպայման կունենա իր պատվավոր տեղը ձեր ամանորյա սեղանին: Ընկույզով աղցան

Բաղադրիչներ

250 գ տավարի խաշած միս

4 մարինացված վարունգ

3 ատամիկ սխտոր

4 խաշած ձու

150 գ ընկույզ

մայոնեզ

100 գ պանիր

նռան մի քանի հատիկ

Շրջանակի չափը` 20*22 սմ

Պատրաստման եղանակը

Միսը խորանարդաձև կտրատել, համեմել աղով, հավասարապես տարածել, մայոնեզ քսել

Ավելացնել քերած վարունգ, սխտոր, խորանարդաձև կտրատած ձու, մայոնեզ

Ընկույզը լավ մանրացնել և ավելացնել աղցանին: 2 ժամ թողնել սառնարանում

Զարդարել քերած պանրով, նռան հատիկներով և սամիթով

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում