Բաղադրիչներ
մայոնեզ
300 գ հավի լյարդ
150 գ խաշած լոբի
3 մարինացված վարունգ
0,5 սոխ
1-2 գազար
2-3 խաշած ձու
Զարդարելու համար` չիփս (կարելի փոխարինել պանրով)
Պատրաստման եղանակը
Մատուցվող ափսեի մեջ մայոնեզ քսել: Հավի լյարդը տապակել, լցնել մատուցվող ափսեի մեջ և մայոնեզ քսել
Ավելացնել խաշած լոբի, խորանարդաձև կտրատած մարինացված վարունգ և մայոնեզ քսել
Սոխը և գազարը տապակել, ավելացնել աղցանին և մայոնեզ քսել
Ավելացնել քերիչով անցկացրած ձու, մի պտղունց աղ, մայոնեզ
Զարդարել մանրացրած չիփսով կամ քերած պանրով և մատուցել )))
Բարի ախորժակ