Մեքսիկական նրբաբլիթներ, որոնք տարբերվում են և՛ իրենց պատրաստման եղանակով, և՛ նուրբ համով

Բաղադրիչներ

Խմորի համար`

750 մլ կաթ

300 գ ալյուր

2 ձու

2 ճ/գ ձեթ

1 ճ/գ շաքարավազ

½ թ/գ աղ

Միջուկի համար`

350 գ խոզի աղացած միս

200 գ մարինացված եգիպտացորեն

100 գ պանիր

1 գլուխ սոխ

1 ատամիկ սխտոր

2-3 ճ/գ տոմատի մածուկ կամ սոուս

1 թ/գ պապրիկա

սև պղպեղ

աղ

Վերջնական տեսքի համար`

2 ձու

100 գ պաքսիմատ

Պատրաստման եղանակը

Ձուն, աղը շաքարավազը խառնել իրար, հարել, ավելացնել 300 մլ կաթ, հարել, ավելացնել 300 գ ալյուր, հարել ցածր աստիճանի տակ

Ավելացնել մնացած կաթը, հարել, ավելացնել ձեթ, հարել և 15-20 րոպե թողնել

Թավայի վրա մի քիչ ձեթ քսել, 1 փոքր շերեփ խմոր լցնել, տարածել և տապակել 2 կողմից

Միջուկի պատրաստման համար` սոխը խորանարդաձև կտրատել, տապակել ձեթի մեջ, ավելացնել 1 ատամիկ ճզմած սխտոր, միս, անընդհատ խառնել` մինչև միսը կգունափոխվի

Ավելացնել մարինացված եգիպտացորենը, համեմել աղով, պապրիկայով, սև պղպեղով, ավելացնել տոմատի մածուկ, լավ խառնել և ևս 3 րոպե թողնել կրակին

Յուրաքանչյուր նրբաբլիթի մեջ 1 ճ/գ խճողակ լցնել, ավելացնել մի փոքր քերած պանիր և փաթաթել

Վերջնական տեսքի համար` 2 ձու կոտրել, նրբաբլիթները մեկ-մեկ թաթախել նախ ձվի, ապա պաքսիմատի մեջ և տապակել բոլոր կողմերից

Համտեսեք՛, քանի դեռ տաք է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում