Մեղրով բլիթներ
Բաղադրիչներ
- 100 գ կարագ
- 80 գ շաքարավազ
- 1 տուփ վանիլային շաքար
- 2 հատ ձու
- 140 գ մեղր
- +/-430 գ ալյուր
- 2 թեյի գդալ փխրեցուցիչ
- 80 գ ընկույզ
Պատրաստման եղանակը
1 Հալեցրած կարագը և շաքարավազը հարել:
2 Ավելացնել ձուն, մեղրը և կրկին հարել:
3 Այնուհետև զանգվածի մեջ ավելացնել մաղված ալյուրը, փխրեցուցիչը, և խմոր հունցել:
4 Պատրաստի խմորը 20 րոպե թողնել սառնարանում:
5 Ընկույզը բլենդերով մանրեցնել:
6 Խմորից մաս-մաս պոկել, բլիթներ ձևավորել, թաթախել ընկույզի մեջ և դասավորել յուղաթղթով ծածկված ջեռոցի ամանում:
7 Թխել մոտ 20 րոպե 180 ջերմաստիճանում:
Բարի ախորժակ