Տորթ «Ոսկե բանալի»

Թեթև հալչող համ, որը Ձեզ հիշողությունների գիրկը կգցի:
Բաղադրիչներ
- 165 գ ալյուր
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- 150 գ շաքարավազ
- 3 հատ ձու
- 60 գ կարագ
- 120 մլ կաթ
Կրեմի համար
- 300 գ կաթնաշոռային պանիր
- 300 գ սերուցք
- 200 գ եփած խտացրած կաթ
Պատրաստման եղանակը
Կրեմ
- Անհրաժեշտ պարագաները պետք է լինեն սառը վիճակում:
- Կաթնաշոռային պանիրը և եփած խտացրած կաթը հարել:
- Ավելացնել սերուցքը և հարել մինչև պինդ զանգվածի ստանալը:

Բիսկվիթ
- Ձուն և շաքարավազը միասին հարիչով հարել մինչև ծավալի մեծանալը և սպիտակելը:


- Կաթը և կարագը միասին թույլ կրակի վրա տաքացնել:

- Փխրեցուցիչը ավելացնել ալյուրին և կամաց-կամաց ավելացնել զանգվածին:

- Տաք կաթը, կամաց-կամաց խառնելով, ավելացնել ստացված զանգվածին:

- Թխել 175° ջերմաստիճան տաքությամբ ջեռոցում՝ 30-35 րոպե:

- Սառեցնել բիսկվիթը:
- Սառեցնելուց հետո բաժանել 3 հավասար մասերի:

- Շերտերի վրա քսել կրեմը:

- Ձևավորել ըստ ճաշակի և մատուցել:

Բարի ախորժակ:
