Բաղադրիչներ
1 հատ սմբուկ
1-2 հատ լոլիկ
1-2 ատամիկ սխտոր
2 ճ/գ 20% թթվասեր
400 գ տավարի կամ հավի միս
1 գլուխ սոխ
1 հատ գազար
30 գ կարագ
1 բուլղարական պղպեղ
2 կարտոֆիլ
1 թ/գ աղ
սև և կարմիր պղպեղներ, չորացրած ռեհան, օրեգանո, համեմի աղացած սերմ (համեմունքներն` ըստ ճաշակի )
եռման ջուր
Պատրաստման եղանակը
Սմբուկը խորանարդաձև կտրատել, տապակել: Հենց ոսկեգույն երանգ ստանա` ավելացնել խորանարդաձև կտրատած լոլիկը: Անընդհատ խառնելով թողնել 1 րոպե, այնուհետև ավելացնել մանրացրած սխտոր, թթվասեր, խառնել և վերցնել կրակից
Միսը տապակել մինչև պատրաստ լինելը
Ավելացնել խորանարդաձև կտրատած սոխ, գազար, թողնել 3 րոպե, ապա ավելացնել կարագ, խորանարդաձև կտրատած պղպեղ, կարտոֆիլ, լավ խառնել
Ավելացնել եռման ջուր, ծածկել կափարիչն ու թողնել միջին ջերմության կրակին 10 րոպե
Ավելացնել տապակած բանջարեղենը, 1 թ/գ աղ, սև և կարմիր պղպեղներ, չորացրած ռեհան, օրեգանո, համեմի աղացած սերմ, լավ խառնել, թողնել 5 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ