Բաղադրիչներ
800 գ խաշած կարտոֆիլ
աղ, սև պղպեղ
մաղադանոս
180 գ պանիր
8 հատ նրբերշիկ
3 ձու
3 ճ/գ ալյուր
100 գ պաքսիմատ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը ճզմել, ավելացնել մանրացրած մաղադանոս, աղ, սև պղպեղ, քերած պանիր և լավ խառնել
Ստացված զանգվածից կոտլետներ ձևել, յուրաքանչյուրի մեջ 1 նրբերշիկ դնել և փակել
3 ձվին ավելացնել մի պտղունց աղ, ալյուր, լավ խառնել։ Կոտլետները թաթախել նախ ձվի, ապա պաքսիմատի մեջ
Տապակել 2 կողմից և մատուցել )))
Բարի ախորժակ