Շոկոլադե տորթ
Եթե սիրում եք արագ պատրաստվող տորթեր, ապա այս համեղ շոկոլադե տորթը կարող եք ավելացնել Ձեր սիրելիների ցանկում:
Բաղադրիչներ
Խմոր
- 270 գ ալյուր
- 3 հատ ձու
- 80 գ կարագ
- 200 գ մածուն կամ կեֆիր
- 22 գ կակաո
- 1 պտղունց աղ
- 180 գ շաքարավազ
- 2.5 թեյի գդալ փխրեցուցիչ
Կրեմ
- 600 գ թթվասեր
- 100 գ կարագ
- 100-150 գ շաքարի փոշի
- 10 գ վանիլային շաքար
Լրացուցիչ
- 100 գ ընկույզ
Պատրաստման եղանակը
1 Շաքարավազը և ձուն հարել:
2 Ալյուրը և կակաոն խառնել, ավելացնել աղ, փխրեցուցիչ և կրկին խառնել:
3 Այս զանգվածի կեսը աստիճանաբար լցնել ձվով զանգվածի մեջ, ավելացնել մածուն, հալեցրած կարագ, հետո ալրային զանգվածի մյուս կեսը՝ զուգահեռաբար շարունակելով հարել խառնուրդը:
4 Ձևամանի (22սմ) հատակը ծածկել յուղաթերթով, խմորը լցնել մեջը և թխել 180օC–ում մոտ 40 րոպե:
5 Թխված խմորը բաժանել 3 մասի:
6 Կրեմը պատրաստելու համար շաքարի փոշին, փափուկ կարագը և վանիլային շաքարը հարել:
7 Այնուհետև ավելացնել սառը թթվասերը և շարունակել հարել (թթվասերի ավելորդ հեղուկը ցանկալի է նախապես քամել):
8 Տորթի յուրաքանչյուր շերտին կրեմ քսել, և ընկույզ շաղ տալ:
9 Տորթը մի քանի ժամ թողնել սառնարանում, որպեսզի կրեմը ներծծվի:
Բարի ախորժակ