Բաղադրիչներ
Խմորի համար`
4 ձու
80 գ շաքարավազ
90 գ ալյուր
2 ճ/գ կոկոսի փաթիլներ
Կաղապարի չափը` 21 սմ
Կրեմի համար`
600 գ կաթնաշոռ
70 գ շաքարավազ
50 գ սերուցք
5 ճ/գ կոկոսի փաթիլներ
5 գ վանիլային շաքարավազ
Օշարակի համար`
½ բաժակ շաքարավազ
½ բաժակ ջուր
Զարդարելու համար`
2 ճ/գ թթվասեր
2 ճ/գ կոկոսի փաթիլներ
Պատրաստման եղանակը
Ձվերի դեղնուցներն ու սպիտակուցներն առանձնացնել, սպիտակուցը հարել` աստճանաբար ավելացնելով շաքարավազ, այնուհետև մեկ-մեկ ավելացնել նաև ձվի դեղնուցները

Ավելացնել ալյուր, կոկոսի փաթիլներ և խառնել

Կաղապարի մեջ սննդային թուղթ փռել, խմորը լցնել, հավասարեցնել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 35-40 րոպե

Հանել ջեռոցից, թողնել հովանա, այնուհետև հանել կաղապարից, վերևի հատվածի կոշտ շերտը հեռացնել, բաժանել 2 հավասար մասերի

Կրեմի համար կաթնաշոռը, շաքարավազն ու սերուցքը խառնել իրար և բլենդերով հարել

Տեղափոխել այլ տարայի մեջ, ավելացնել վանիլային շաքարավազ, կոկոսի փաթիլներ և լավ խառնել

Օշարակի համար ջուրն ու շաքարավազը խառնել իրար և դնել գազօջախին: Թողնել 1 րոպե եռա և վերցնել, թողնել հովանա

Շերտերը ցողել օշարակով, կրեմ քսել

Ծածկել սննդային պոլիէթիլենով և 4 ժամ թողնել սառնարանում

Տորթի կողային հատվածներին թթվասեր քսել և ամբողջ տորթը պատել կոկոսի փաթիլներով

Շտապեք համտեսել )))

Բարի ախորժակ