Ձեր հյուրերը շա՜տ կսիրեն այս աղցանը: Աղցան «Ֆրանսիական»

Բաղադրիչներ

250 գ տավարի խաշած միս

1 գլուխ սոխ

200 գ շամպինյոն

2 հատ լոլիկ

50-70 գ պանիր

2-3 ատամիկ սխտոր

աղ

սև պղպեղ

1 ճ/գ սոյայի սոուս

Պատրաստման եղանակը

Միսը բզկտել, համեմել աղով

Լոլիկի միջուկը հանել, իսկ մնացյալը խորանարդաձև կտրատել

Սոխը խորանարդաձև կտրատել, շատ քիչ ձեթի մեջ մի քանի վայրկյան տապակել, ավելացնել շրջանաձև կտրատած սունկը, թողնել առաջացած հեղուկը գոլորշիանա

Ավելացնել սև պղպեղ, սոյայի սոուս, թողնել ևս մի քանի րոպե և վերցնել կրակից

Մատուցվող ափսեյի մեջ լցնել միսը և մայոնեզը

Ավելացնել տապակած սունկը և մայոնեզ քսել

Ավելացնել լոլիկը, համեմել աղով և սև պղպեղով, ավելացնել ճզմած սխտոր և մայոնեզ քսել

Ավելացնել քերած պանիր, մայոնեզ

Կարող եք զարդարել լոլիկով կամ կանաչեղենով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում