Բաղադրությունը
1 հատ կարմիր բուլղարական պղպեղ
0,5 հատ կանաչ բուլղարակլան պղպեղ
2 հատ վարունգ
2 հատ լոլիկ
400 գր․ խաշած տավարի միս
300 գր․ կարմիր լոբի ( պահածոյացված)
0,5 տուփ եգիպտացորեն
300-400 գր․ գազար
0․5 փունջ համեմ
Աղ
3-4 ճ/գ բուսայուղ
1-2 ատամիկ սխտոր
Պատրաստման եղանակը
Կտրատել բոլոր բաղադրիչները՝ կարմիր և կանաչ պղպեղները, վարունգը, լոլիկը և խաշած տավարի միսը
Ավելացնել կարմիր լոբին, եգիպտացորենը, քերիչով անցկացրած գազարը, և խառնել իրար
Ավելացնել աղ, բուսայուղ, սխտոր, համեմ, կանաչ սոխ, և խառնել։
Ըստ ցանկության ավելացնել նաև 1-2 թ/գ կիտրոնի հյութ
Ահա և վերջ՝ կարող եք վայելել