Ձեր հարազատները անհամբերությամբ կսպասեն այս նրբահամ, մրգային աղանդերին

Բաղադրությունը

5 հատ ձու

250 գ շաքարավազ

10 գ վանիլին

2 հատ դեղծ

2 հատ կիվի

350 գ ալյուր

0,5 թ/գ  լիմոնի աղ

 Պատրաստման եղանակը

Լավ, բարձր բիսկվիթ ստանալու համար ձուն և շաքարավազը լավ հարել (մոտ 10 րոպե), ավելացնել 0,5 թ/գ լիմոնի աղ, վանիլին և լավ խառնել

Աստիճանաբար, խառնելով ավելացնել ալյուրը։ Պետք է ստացվի միասեռ, թթվասերի խտության խմոր

Կտրատել մրգերը (կարող եք ընտրել ըստ ցանկության)

Վերցնել խմորեղենի համար նախատեսված տարան, մի քիչ կարագ քսել, լցնել խմորի մի մասը, շարել մրգերի կտորները և ավելացնել խմորի երկրորդ մասը։ Դնել 180° C տաքացրած ջեռոց ՝ 60 րոպե

Դե ինչ՝ բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում