Ձեր ընտանիքն անհամբերությամբ կսպասի այս պահածոյի պատրաստմանը: Պահածոյացված սմբուկ

Բաղադրիչներ

1,5 կգ սմբուկ

Սամիթ, մաղադանոս

1 ատամիկ սխտոր

1 ճ/գ աղ

70 գ 9% քացախ

70 գ ձեթ

Պատրաստման եղանակը

Սմբուկները միջին երկարությամբ կտրատել, լցնել եռման ջրի մեջ, ավելացնել 0,5 թ/գ աղ, դնել կրակին և թողնել 10 րոպե: Ժամանակ առ ժամանակ սեղմել, որպեսզի բոլոր սմբուկները ընկղմվեն ջրի մեջ

Սամիթը մանրացնել, ավելացնել մանրացրած սխտոր, աղ, քացախ, ձեթ և լավ խառնել

Ավելացնել խաշած սմբուկները, լավ խառնել

Լցնել ապակե տարաների մեջ և 30 րոպե ստերիլիզացնել

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում