Ձեր ընտանիքի անդամները կխնդրեն ավելի հաճախ այն պատրաստել: Սնկով և նրբաբլիթներով շատ համեղ և նուրբ ջեռեփուկ:

Բաղադրիչներ

Նրբաբլիթների համար`

750 մլ կաթ

300 գ ալյուր

2 ձու

2 ճ/գ ձեթ

1 ճ/գ շաքարավազ

½ թ/գ աղ

Միջուկի համար`

600 գ շամպինյոն

200 մլ 10% սերուցք

1 սոխ

աղ

սև պղպեղ

Սոուսի համար`

3 ձու

150 մլ կաթ

աղ

սև պղպեղ

50 գ պանիր

Պատրաստման եղանակը

Ձուն, շաքարավազը, աղը խառնել, հարել, ավելացնել 300 մլ կաթ և դարձյալ հարել

Ավելացնել ալյուր և շարունակել հարել, մինչև կստացվի խիտ զանգված, այնուհետև ավելացնել կաթի մնացած 450 մլ մասը և հարել

Ավելացնել 3 ճ/գ ձեթ, շարունակել հարել, այնուհետև 15 րոպե թողնել հանգստանա, որից հետո կարելի է թավայի մեջ նրբաբլիթներ պատրաստել

Սոխը և սունկը կտրատել: Թավայի մեջ առանց ձեթի տապակել սունկը, գույնը փոխելուն պես ձեթ և սոխ ավելացնել, թողնել մի քիչ տապակվի, և համեմել աղով ու սև պղպեղով։ Ավելացնել 1 ճ/գ ալյուր և լավ խառնել

Ավելացնել 200 մլ սերուցք, խառնել այնքան մինչև մի քիչ թանձրանա

Յուրաքանչյուր նրբաբլիթի մեջ 2 ճ/գ միջուկ դնել, միակողմանի փաթաթել

Հրակայուն տարայի ներսը պատել կարագով, լցոնված նրբաբլիթները դասավորել

Սոուսի համար 3 ձվին ավելացնել 150 մլ կաթ, աղ սև պղպեղ, լավ խառնել

Սոուսը լցնել նրբաբլիթների վրա և քերած պանիր ավելացնել

Դնել 180°C տաքացրած ջեռոցում 35 րոպե

Մեր ջեռեփուկը պատրաստ է, իսկ ձերը°  )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում