Բաղադրիչներ
500 գ շերտավոր խմոր
1 կարմիր պղպեղ
200 գ ձիթապտուղ
70 գ մայոնեզ
20 գ մանանեխ
100 գ երշիկ
150 գ մոցարելլա պանիր
1 ձու
Պատրաստման եղանակը
Պղպեղն ու ձիթապտուղը բլենդերով հարել
Մայոնեզին ավելացնել հարած պղպեղն ու ձիթապտուղը, մանանեխ և լավ խառնել
Լցնել շերտավոր խմորի վրա, ավելացնել մոցարելլա պանիր, երշիկ և ռուլետի պես փաթաթել
Կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, ռուլետները շարել, ձու քսել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ