Ձեր ընտանիքը շնորհակալ կլինի այսպիսի ընթրիքի համար՝ համեղ, ախորժելի, գունեղ և յուրօրինակ։ Լավաշով ռուլետներ՝ սոուսով

Բաղադրիչներ

1 գլուխ սոխ

ձիթայուղ

450 գ սունկ

3 խաշած ձու

100 գ պանիր

մաղադանոս

2 ճ/գ թթվասեր

շրջանաձև լավաշներ

Սոուսի համար՝

3 լոլիկ

1 գլուխ սոխ

2 ատամիկ սխտոր

1 գազար

1 պղպեղ

աղ, սև և կարմիր պղպեղներ

1 թ/գ շաքարավազ

Պատրաստման եղանակը

Սոխը մանր կտրատել, 4 րոպե տապակել ձիթայուղով, ավելացնել մանր կտրատած սունկ, թողնել 10-15 րոպե և վերցնել կրակից

Ավելացնել քերիչով անցկացրած ձու, քերած պանրի մի մասը, մանրացրած մաղադանոս, աղ, սև պղպեղ, թթվասեր և լավ խառնել

Ստացված խճողակը լցնել լավաշների մեջ և ռուլետի պես փաթաթել

Բաժանել 3 մասի

Սոուսի պատրաստման համար անհրաժեշտ է սոխը մանրացնել, 4 րոպե տապակել, ավելացնել քերած գազար, թողնել ևս 2 րոպե, ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղ, թողնել 3 րոպե

Լոլիկները դնել եռման ջրի մեջ, կեղևը հեռացնել, մանր կտրատել և ավելացնել տապակին

Ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, շաքարավազ, թողնել 5-7 րոպե և վերցնել կրակից

Մի մասը լցնել կաղապարի մեջ, շարել ռուլետները

Ավելացնել սոուսի մնացած մասը, քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում