Բրոկկոլին ուղղակի հրաշալի է ստացվում այս տարբերակով պատրաստելիս

Բրոկկոլիով ուտեստ
30 րոպե
Այս ուտեստը բավականին պարզ և արագ է պատրաստում, իսկ համն իսկապես հրաշալի է:

Բաղադրիչներ

  • բրոկկոլի
  • սոխ
  • հավի կրծքամիս
  • կարագ
  • սխտոր
  • թթվասեր
  • պանիր (պարմեզան և այլ պինդ պանիր)
  • աղ
  • պղպեղ
  • օրեգանո
  • դափնու տերև

Պատրաստման եղանակը

1 Սոխը կտրատել և կարագով տապակել:
2 Հավի կրծքամիսը կտրատել, լցնել սոխարածի վրա և միասին տապակել:
3 Բրոկկոլին մասերի բաժանել, ավելացնել տապակվող զանգվածի մեջ, համեմել աղով, պղպեղով, դափնու տերևով և սխտորով:
4 Այնուհետև ավելացնել թթվասեր, օրեգանո և խառնել:
5 Երբ ուտեստը գրեթե պատրաստ լինի, ավելացնել քերված պանիրները և ևս մի քանի րոպե եփել:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում