Բաղադրիչներ
2 հատ խաշած բազուկ
2 հատ հալած պանիր
4 խաշած ձու
200 գ ծովախեցգետնի ձողիկներ
մայոնեզ
աղ
սև պղպեղ
սամիթ
2 ատամիկ սխտոր
Պատրաստման եղանակը
Բազուկն անցկացնել քերիչով, համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել ճզմած սխտոր
Հալած պանիրները սառեցնել (որպեսզի հեշտութմաբ քերեք), ապա անցկացնել քերիչով
Քերիչով անցկացնել նաև ծովախեցգետնի ձողիկներն ու ձուն
Մատուցվող ափսոյի վրա որևէ հարմար ձև դնել և հավաքել աղցանը
Առաջին շերտը լցնել բազուկը և մայոնեզ քսել
Ավելացնել քերած պանիր, մայոնեզ քսել
Ավելացնել ձուն, համեմել աղով, սև պղպեղով և մայոնեզ քսել
Ավելացնել ծովախեցգետնի ձողիկները և մայոնեզ քսել
Ավելացնել մանրացրած սամիթն ու թողնել 30 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ