Բաղադրիչներ
500 գ աղացած միս
2 ատամիկ սխտոր
2 գլուխ սոխ
համեմ
աղ
1 թ/գ համեմի աղացած սերմ
սև և կարմիր պղպեղներ
1 գազար
1 պղպեղ
1 լոլիկ
3 հատ շրջանաձև լավաշ
Պատրաստման եղանակը
Աղացած մսին ավելացնել 1 գլուխ մանրացրած սոխ, սխտոր, համեմ, 1 թ/գ աղ, 0,5 թ/գ սև պղպեղ, համեմի աղացած սերմ, լավ խառնել, ծածկել և թողնել 30 րոպե
1 գլուխ սոխ կտրատել, 2 րոպե տապակել, ավելացնել քերած գազար, թողնել 3 րոպե, ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղ, թողնել 3 րոպե, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով
Ավելացնել լոլիկ (նախապես հեռացնել կեղևը), ծածկել կափարիչն ու թողնել 10 րոպե
Լավաշի վրա 2 ճ/գ միս դնել, ռուլետի պես փաթաթել, բաժանել 4 հավասար մասերի
Տապակած բանջարեղենի մի մասը լցնել հրակայուն տարայի մեջ, ավելացնել ռուլետները, ապա բանջարեղենի 2-րդ մասը: Ծածկել փայլաթիթեղով և դնել 200°С տաքացրած ջեռոցում 40-45 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ