Հնդկաձավարով և մսով ուտեստ

Բաղադրությունը

  • 200 գ հնդկաձավար,
  • 500 մլ ջուր,
  • 400 գ փափկամիս (ցանկացած ՝ հավ, խոզ, տավար),
  • 1 հատ սոխ,
  • 1 հատ գազար,
  • 3-4 ատամիկ սխտոր,
  • 300 լոլիկ կամ 1-2 ճաշի գդալ տոմատի մածուկ,
  • 30 գ կարագ,
  • 1 թեյի գդալ աղ,
  • 4-5 ճաշի գդալ ձեթ:

Պատրաստման եղանակը

Փափկամիսը կտրատել:

Լոլիկը կիսել և քերիչով անցկացնել: (Լոլիկի մնացած կեղևը հարկավոր չի լինելու)

Սոխը մանր կտրատել:

Գազարը քերիչով անկացնել:

Թավայի մեջ ձեթ լցնել, և միսը տապակել: Հենց հեղուկը լուծվի ավելացնել սոխը և խառնել:

Միսը և սոխը միասին տապակել այնքան, մինչև սոխը ոսկեգույն երանգ կստանա, իսկ հետո ավելացնել գազարը ու բոլորը միասին մի քանաի րոպե տապակել:

Ուտեստը համեմել աղով, պղպեղով, խառնել, ապա ավելացնել ճզմված սխտորը:

Լոլիկը կամ տոմատի մածուկը ջրի հետ խառնել:

Մսի վրա լցնել հնդկաձավարը, լոլիկով պատրաստված զանգվածը՝ առանց խառնելու, և ցանկության դեպքում կրկին համեմել աղով:

Ուտեստը եփել բաց կափարիչով (միջին ուժգնությամբ կրակ), իսկ հենց ջուրը սկսի եռալ, և ջրի մակարդակը հավասարվի հնդկաձավարին, ապա կարագ ավելացնել, ծածկել թավայի կափարիչը, կրակը թուլացնել և ևս 15-20 րոպե եփել: Վերջում, երբ ուտեստը գրեթե պատրաստ է, նոր այն խառնել:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում