Լոբով և եգիպտացորենով աղցան
Սիրելի աղցանին ընդամենը մեկ բաղադրիչ ավելացրեք, և տեսեք թե ինչ հրաշք է ստացվում:
Բաղադրիչներ
- 2-3 հատ խաշած ձու
- 100-150 գ ծովախեցգետնի ձողիկներ
- 1 հատ սերուցքային պանիր
- 100-150 գ պահածոյացված եգիպտացորեն
- 100-150 գ պահածոյացված լոբի
- թթվասեր կամ մայոնեզ
- սամիթ
- աղ
Պատրաստման եղանակը
1 Ձուն խորանարդներով կտրատել:
2 Ծովախեցգետնի ձողիկները մանրացնել:
3 Սերուցքային պանիրը խորանարդներով կտրատել:
4 Ավելացնել լոբին և եգիպտացորենը
5 Ավելացնել մանր կտրատված սամիթը:
6 Ավելացնել թթվասերը, և լավ խառնել:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: