Կաղամբով աղցան

Թարմ կաղամբով անզուգական աղցան՝ ամառային թարմության համը գնահատողների համար:
Բաղադրիչներ
- 700 գ կաղամբ
- 1 հատ գազար
- 1 տուփ պահածոյացված եգիպտացորեն
- 5 հատ մարինացված վարունգ
- սամիթ
- աղ
Սոուս
- 3 ճաշի գդալ մայոնեզ
- 5 ճաշի գդալ թթվասեր
- 2 ատամիկ սխտոր
- 2 ճաշի գդալ մանանեխ
- 1 թեյի գդալ խմելի–սունելի
Պատրաստման եղանակը
- Կաղամբը մանր կտրատել:
- Գազարը անցկացնել քերիչով, և ավելացնել կաղամբին:

- Մարինացված վարունգը մանր խորանարդներով կտրատել:

- Ավելացնել պահածոյացված եգիպտացորենը:
- Սամիթը մանր կտրատել, և ավելացնել աղցանին:
- Համեմել աղով՝ ըստ ցանկության:

Սոուս
- Մայոնեզը և թթվասերը խառնել իրար:
- Սխտորը մանրացնել ավելացնել խառնուրդին:
- Ավելացնել մանանեխը և խմելի-սունելին, և լավ խառնել:

- Սուոսը լցնել աղցանի վրա, և խառնել:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
