Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Հյութեղ մակարոններ սերուցքային սոուսով

Սերուցքային մակարոն
Ամենահամեղ և հյութալի մակարոնները Ձեր սեղանին:

Բաղադրիչներ

  • 350 մլ կաթ
  • 200 գ թթվասեր
  • 200 գ պանիր (պարմեզան և այլ պինդ պանիր)
  • մաղադանոս
  • աղ
  • սև պղպեղ
  • չորացրած ռեհան
  • պահածոյացված եգիպտացորեն

Պատրաստման եղանակը

  • Կաթը տաքացնել, ավելացնել թթվասերը, պանիրը, կտրատված մաղադանոսը, աղ, սև պղպեղ և թույլ կրակի վրա խառնել:
  • Եռալուց հետո ավելացնել եգիպտացորենի հատիկները:
  • Ավելացնել եփված մակարոնին:
  • Ավելացնել քերած պանիրը:
Բարի ախորժակ: