Հյութալի կոտլետներ, որոնք կգոհացնեն Ձեր ընտանիքին

Հավի կրծքամսով կոտլետներ
40 րոպե
Պատրաստում ենք անհավանական համեղ և արագ պատրաստվող կոտլետներ, որը Ձեր սեղանի անբաժանելի մասը կդառնա:

Բաղադրիչներ

  • 700 գ հավի կրծքամիս
  • 5 ճաշի գդալ ալյուր
  • 3 ճաշի գդալ թթվասեր
  • 1 հատ ձու
  • 10 գ մաղադանոս
  • աղ
  • պղպեղ
  • բուսայուղ

Պատրաստման եղանակը

1 Հավի կրծքամիսը և մաղադանոսը մանր կտրատել, ավելացնել աղ և սև պղպեղ:
2 Ավելացնել 3 ճաշի գդալ թթվասեր:
3 1 հատ հավկիթ հարել, ավելացնել ստացված զանգվածին և խառնել:
4 Ավելացնել 5 ճաշի գդալ այլուր:
5 Տապակել բուսայուղի մեջ:
Բարի ախորժակ:
Կիսվել Facebook-ում