Բաղադրիչներ
հավի դոշ
խոզապուխտ
պանիր
2 ձու
ալյուր
պաքսիմատ
աղ
սև պղպեղ
ձեթ
Պատրաստման եղանակը
Հավի դոշը երկարությամբ, բարակ կիսել, ծեծել, համեմել աղով, սև պղպեղով

Յուրաքանչյուր ֆիլեյի վրա 2 կտոր պանիր դնել, 2 կտոր խոզապուխտ

Ավելացնել ևս 2 կտոր պանիր, դնել ևս 1 ֆիլե

Ալյուրի մեջ աղ և սև պղպեղ լցնել, լավ խառնել, ֆիլեները թաթախել 2 կողմից

Այնուհետև թաթախել ձվի, ապա պաքսիմատի մեջ

2 կողմից, 3-ական րոպե տապակել միջին ջերմության վրա

Կարող եք մատուցել կարտոֆիլի տապակի հետ )))

Բարի ախորժակ