Բաղադրատոմսեր Թխվածքներ

Հիանալի կեքս եգիպտացորենի ալյուրով

Եգիպտացորենի ալյուրով կեքս
Այս կեքսը պատրաստվում է առանց մեծ ջանքեր գործադրելու, իսկ արդյունքը միշտ գոհացնում է: Առողջ սնունդ նախընտրողները այս թխվածքը կարող են պատրաստել միայն եգիպտացորենի ալյուրով:

Բաղադրիչներ

  • 160 գր եգիպտացորենի ալյուր
  • 90 գր ալյուր
  • 100 գր կարագ
  • 2 հատ ձու+2 հատ ձվի դեղնուց
  • վանիլին
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 2 ճաշի գդալ կոնյակ կամ լիկյոր
  • 1 պտղունց աղ

Պատրաստման եղանակը

  • Փափկեցրած կարագը, շաքարավազը և աղը լավ հարել: Այնուհետև ավելացնել դեղնուցը և ձուն:
  • Աստիճանաբար լցնել եգիպտացորենի ալյուրը, վանիլինը, լիկյորը և հարել, վերջում ավելացնել ցորենի ալյուրը:
  • Ձևամանը յուղել կարագով, և լցնել խմորը:
  • Եփել ջեռոցում մոտ 40 րոպե 180° C ջերմաստիճանում:
  • Թծվախքը զգուշությամբ հանել ձևամանից, վրան շաքարի փոշի շաղ տալ, և բաժանել կտորների:
Բարի ախորժակ