Բաղադրիչներ
1 հատ գազար
2 ատամիկ սխտոր
4-5 խաշած ձու
3 հատ հալած պանիր
1 հատ կանաչ խնձոր
70 գ պանիր
մայոնեզ
Պատրաստման եղանակը
Գազարն անցկացնել մանր քերիչով, ավելացնել ճզմած սխտոր, 2 ճ/գ մայոնեզ և լավ խառնել
Ձվերի սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնել, առանձին-առանձին անցկացնել մանր քերիչով
Հալած պանիրները 15-20 րոպե թողնել սառցարանում, ապա անցկացնել մանր քերիչով: Մի մասը լցնել մատուցվող ափսեյի մեջ և մայոնեզ քսել
Ավելացնել ձվի սպիտակուցի մի մասը և մայոնեզ քսել։ Հաջորդ շերտը դնել գազարի մի մասը
Խնձորի կեղևը մաքրել, քերել և ավելացնել աղցանին
Ավելացնել գազարի մնացած մասը, ապա պանիր ավելացնել ու մայոնեզ քսել
Ավելացնել ձվի սպիտակուցի մյուս մասը և մայոնեզ քսել։ Ցանկացած այլ տեսակի պանիր վերցնել, անցկացնել մանր քերիչով, ավելացնել աղցանին և մայոնեզ քսել
Ավելացնել ձվի դեղնուցը
Թողեք 30 րոպե և մատուցեք )))
Բարի ախորժակ