Հետաքրքիր և յուրօրինակ պատրաստման տարբերակ` կարծես մսային հաց լինի, իսկ համն ուղղակի անփոխանցելի է: Աղացած միսը ջեռոցում

Բաղադրիչներ

600 գ աղացած միս

2 ձու

200 գ թթու վարունգ

200 գ հաց

20 մլ կիտրոնի հյութ

20 գ մաղադանոս

սև և կարմիր պղպեղներ

աղ

30 գ կարագ

2 գլուխ սոխ

20 մլ ձեթ

250 մլ սերուցք

250 մլ հավի արգանակ

կաղապարի չափը 30*16 սմ

Պատրաստման եղանակը

Աղացած մսին ավելացնել 2 ձու, խորանարդաձև կտրատած վարունգ

Սոխը խորանարդաձև կտրատել, տապակել, ավելացնել մանրացրած մաղադանոս, թողնել 2 րոպե, ապա ավելացնել մսին

Հացը թրջել, ջզմել և ավելացնել մսին: Ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, կիտրոնի հլութ և լավ խառնել

Կաղապարի մեջ կարագ քսել, միսը դնել հացի ձևով և դնել 180°С տաքացրած ջեռոցում 35 րոպե

Թավայի մեջ հավի արգանակ լցնել, ավելացնել սերուցք, կարմիր քաղցր պղպեղ, թողնել 3-4 րոպե միջին ջերմության կրակի վրա, ապա ավելացնել մսին և ևս 10 րոպե թողնել ջեռոցում

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում