Բաղադրիչներ
Խմորի համար՝
150 մլ կաթ
2 ձու
0,5 թ/գ աղ
1 ճ/գ շաքարավազ
300 գ ալյուր
2 ճ/գ ձեթ
2 ճ/գ մակ
Միջուկի համար՝
500 գ կաթնաշոռ
1 կիտրոն
3 ճ/գ շաքարավազ
8 գ վանիլային շաքարավազ
Պատրաստման եղանակը
2 ձվին ավելացնել աղ, շաքարավազ և լավ հարել։ Ավելացնել 300 մլ տաք կաթ և հարել
Ավելացնել ալյուր, հարել, ավելացնել մնացած կաթը, հարել, ավելացնել ձեթ, մակ, դարձյալ հարել և թողնել 15 րոպե
Ստացված խմորով նրբաբլիթներ պատրաստել
Կաթնաշոռին ավելացնել վանիլային շաքարավազ, շաքարավազ, 1 կիտրոնի կեղևի քերուկ և լավ հարել բլենդերով
Յուրաքանչյուր նրբաբլիթը պատել ստացված կաթնաշոռային միջուկով և ռուլետի պես փաթաթել
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ