Հետաքրքիր տարբերակ կաղամբով ջեռեփուկ պատրաստելու համար

Կաղամբով ջեռեփուկ
Այս ճաշատեսակը հիանալի տարբերակ է ընթրիքին մատուցելու համար:

Բաղադրիչներ

  • 1200 գր կաղամբ
  • 500 գր աղացած միս
  • 300 գր սունկ
  • 1 հատ սոխ
  • աղ
  • աղացած սև պղպեղ
  • բուսական յուղ
  • 2 հատ ձու
  • 100 մլ թթվասեր
  • 50 գր պանիր

Պատրաստման եղանակը

1 Կաղամբը երկարավուն կտրատել, համեմել աղով: Տապակել բուսական յուղի մեջ 2–3 րոպե, այնուհետև փակել կափարիչով և ցածր կրակի վրա շոգեխաշել մոտ 30 րոպե: (կարելի է մի փոքր ջուր ավելացնել)
2 Սունկը կտրատել և տապակել չոր թավայի մեջ, մինչև հեղուկը ամբողջությամբ դուրս գա և գոլորշանա: Համեմել աղով և պղպեղով, խառնել, տապակել մինչև սնկի ոսկեգույն դառնալը:
3 Սոխը կտրատել, տապակել 1–2 րոպե, ավելացնել աղացած միսը, խառնել և տապակել միջին կրակի վրա, մինչև միսն իր գույնը փոխի: Այնուհետև համեմել աղով և պղպեղով, խառնել և հանել կրակի վրայից:
4 Տարայի մեջ լցնել ձուն, թթվասերը և լավ հարել: Պանիրը քերիչով անցկացնել և ավելացնել թթվասերով զանգվածին, համեմել մի փոքր աղով:
5 Ձևամանի մեջ կարագ քսել, շերտ–շերտ լցնել տապակած կաղամբի կեսը, միսը, սունկը, այնուհետև կաղամբի մյուս մասը: Վրան լցնել թթվասերով զանգվածը:
6 Եփել ջեռոցում մոտ 20 րոպե 200°C ջերմաստիճանում:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում