Բաղադրիչներ
1 փափուկ կաղամբ
1 ցողուն կանաչ սոխ
4 ձու
50 մլ յոգուրտ
աղ
սև պղպեղ
80 գ ալյուր
8 գ խմորիչ
ձիթայուղ
100 գ պանիր
Պատրաստման եղանակը
Կաղամբը մանր կտրատել, ավելացնել կտրատած կանաչ սոխը, համեմել աղով, սև պղպեղով և ձեռքերով մի փոքր տրորել
Առանձին տարայի մեջ 4 ձու կոտրել, ավելացնել յոգուրտ, աղ, սև պղպեղ և լավ խառնել
Ավելացնել ալյուր, լավ խառնել, ավելացնել խմորիչ, լավ խառնել
Ստացված զանգվածը լցնել կաղամբի վրա, լավ խառնել, ավելացնել ձիթայուղ` խառնել
Ջեռոցի տապակի վրա յուղաթուղթ փռել, ձիթայուղ քսել, կաղամբը լցնել, հավասարապես, տարածել (ոչ տապակի ամբողջ երկայնքով) և դնել 170°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Հանել, քերած պանիր ավելացնել և ևս 10-15 րոպե դնել ջեռոցում
փորձե՞նք )))
Բարի ախորժակ