Բաղադրիչներ
500 գ փափուկ կաղամբ
4 խաշած ձու
100 գ մարինացված թունա կամ սկումբրիա տեսակի ձուկ
200 գ գազար
150 գ թթվասեր կամ յոգուրտ
30 գ ձիթայուղ
1 թ/գ աղ
½ կիտրոնի հյութ
Պատրաստման եղանակը
Կաղամբը բարակ կտրատել
Ավելացնել մանրացրած ձուկը (կարող եք փոխարինել հավի կրծքամսով), քերած գազարը, խորանարդաձև կտրատած ձուն
Թթվասերին կամ յոգուրտին ավելացնել 1/2 կիտրոնի հյութ, աղ, լավ խառնել, ավելացնել ձիթայուղ լավ խառնել
Լցնել աղցանի վրա և լավ խառնել
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ