Բաղադրությունը
- 3 հատ ձու,
- 100 գ խաշված բրինձ,
- 2 հատ նրբերշիկ կամ երշիկ,
- 1/2 բուլղարական պղպեղ,
- կանաչ սոխ,
- աղ,
- սև պղպեղ,
- ձեթ:
Պատրաստման եղանակը
Կանաչ սոխը, բուլղարական պղպեղը շատ մանր կտրատել,իսկ նրբերշիկը քերիչով անցկացնել:
Խորը աման վերցնել և մեջը լցնել բրինձը, ձուն, բուլղարական պղպեղը, կանաչ սոխը, նրբերշիկը, սև պղպեղը և աղ ու լավ խառնել:
Թավայի մեջ մի փոքր ձեթ լցնել, և խառնուրդը լցնել մեջը: Այսպես պատրաստել մի քանի լոշիկ՝ երկու կողմից տապակելով:
Բարի ախորժակ