Յուրահատուկ պելմենիներ
Այս պատրաստման եղանակը կխնայի Ձեր ժամանակը` միաժամանակ գոհացնելով բոլոր համտեսողներին: Ուտեստը կարող եք մատուցել թթվասերով:
Բաղադրիչներ
Խմոր
- 400 գր ալյուր
- 200 մլ ջուր
- 1 հատ ձու
- 1/2 թեյի գդալ աղ
Միջուկ
- 500 գր աղացած միս
- 1 հատ սոխ
- աղ
- աղացած սև պղպեղ
- կարմիր պղպեղ
Լրացուցիչ
- 1 հատ սոխ
- 1 հատ գազար
- 1 ճաշի գդալ տոմատի մածուկ
- 3 հատ կարտոֆիլ
- 500 մլ ջուր
- աղ
- բուսական յուղ
Պատրաստման եղանակը
1 Ալյուրին խառնել աղը, ավելացնել ձուն և ջուրը: Հունցել խմորը, փակել սննդային տոպրակով և թողնել 15 րոպե:
2 Միջուկի համար սոխը մանր կտրատել, ավելացնել աղացած մսին, համեմել աղով և պղպեղով:
3 Խմորի վրա ալյուր շաղ տալ, գրտնակել և բաժանել երկու մասի: Յուրաքանչյուր մասի վրա քսել աղացած միսը:
4 Փաթաթել և բաժանել կտորների:
5 Կարտոֆիլը կտրատել, քերիչով անցկացնել գազարը, սոխը մանրեցնել:
6 Բուսական յուղի մեջ մի քանի րոպե տապակել սոխն ու գազարը, ավելացնել տոմատի մածուկը, կարտոֆիլը: Մի փոքր ջուր լցնել:
7 Վրան շարել պելմենիները, ջուր ավելացնել և շոգեխաշել փակ կափարիչով միջին կրակի վրա 35–40 րոպե:
Բարի ախորժակ