Հենց ունենաք այս բաղադրատոմսը, սպագետին այսուհետ հենց այսպես կպատրսատեք: Հավի մսով և սոուսով սպագետի

Բաղադրիչներ

80 գ շամպինյոն

0,5 սոխ

4 ատամիկ սխտոր

160 գ մակարոն (սպագետի)

1 թ/գ աղ

2 ճ/գ ձեթ

20 գ կարագ

սև և կարմիր պղպեղներ

1 ճ/գ ձիթայուղ

400 մլ ջուր

150 գ կաթ

150 գ սերուցք

մաղադանոս

Հավի միսը մարինացնելու համար`

1 հավի կրծքամիս

0,5 թ/գ աղ

սև և կարմիր պղպեղներ

1 ճ/գ ալյուր

1 ճ/գ ձիթայուղ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը բարակ և միջին երկարությամբ կտրատել, ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, ալյուր, ձիթայուղ, լավ խառնել, թողնել 30 րոպե, 10 րոպե տապակել և թողնել մի կողմ

2 ճ/գ ձեթին ավելացնել կարագ, ավելացնել խորանարդաձև կտրատած սոխ, սխտոր, տապակել 2-3 րոպե, ապա ավելացնել տապակած միսը, 400 մլ ջուր, ծածկել կափարիչն ու թողնել եռա

Ավելացնել մակարոնը, թողնել միջին ջերմության կրակի վրա 5-7 րոպե

Ավելացնել կաթ, սերուցք, աղ, սև պղպեղ, շրջանաձև կտրատած սունկ և թողնել կրակին 5 րոպե (մինչև մակարոնը եփվի)

Զարդարեք մաղադանոսով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում