Հենց այսպիսինն էլ պետք է լինի աղցանը` թեթև, արագ պատրաստվող, համեղ և գեղեցիկ: Պահածոյացված սաղմոնով աղցան

Բաղադրիչներ

պահածոյացված սաղմոն

50-70 գ խաշած բրինձ

1 վարունգ

սամիթ

100 գ մայոնեզ

1 գազար

1 գլուխ սոխ

0,5 կիտևոնի հյութ

սև պղպեղ

3-4 հազար

Պատրաստման եղանակը

Մատուցվող ափսեյի մեջ հազար դնել, լցնել խաշած բրինձը, մայոնեզ քսել

Սաղմոնը ճզմել, ավելացնել աղցանին և մայոնեզ քսել

Սոխը կիսալուսնաձև կտրատել, ավելացնել կիտրոնի հյութ, սև պղպեղ, լավ խառնել, թողնել 5 րոպե, ապա ավելացնել աղցանին և մայոնեզ քսել

Գազարն անցկացնել քերիչով, տապակել 3-4 րոպե, համեմել աղով, ավելացնել աղցանին և մայոնեզ քսել

Վարունգը միջին երկարությամբ կտրատել, ավելացնել մանրացրած սամիթ, լավ խառնել և ավելացնել աղցանին

Զարդարել մայոնեզով, թողնել 15-20 րոպե և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում