Բաղադրությունը
- 700 գ հավի փափկամիս,
- 1 հատ ձու,
- 1 հատ սոխ,
- 50 գ կարագ,
- 100 գ պանիր,
- աղ,
- չորահաց,
- ձեթ:
Պատրաստման եղանակը
Պանիրը քերիչով անցկացնել:
Սառը կարագը քերիչով անցկացնել:
Պանիրը և կարագը խառնել, ծածկել սննդային տոպրակով և դնել սառնարանում:
Հավի փափկամիսը և սոխը աղալ, ավելացնել 1 հատ ձու, աղ և խառնել:
Հավի փափկամսով զանգվածը 30-40 անգամ «ծեծել»: Սա կօգնի, որ զանգվածը խտանա:
Պանրով և կարագով զանգվածից 7 հատ գնդիկ ձևավորել, իսկ հետո այդ գնդիկներին նրբերշիկի տեսք տալ:
Հավի փափկամսով զանգվածից 7 հատ կոտլետ ձևավորել: Յուրաքանչյուրին լոշիկի տեսք տալ, մեջտեղի մասում դնել պանրով և կարագով զանգվածը և կոտլետի պես ձևավորել:
Յուրաքանչյուր կոտլետ թաթախել չորահացի մեջ և տապակել առատ ձեթի մեջ այնքան, մինչև ոսկեգույն մակերես կձևավորվի:
Տապակված կոտլետները դնել փայլաթղթով ծածկված ջեռոցի ամանի մեջ
Եփել 180 ջերմաստիճանում 15 րոպե:
Բարի ախորժակ