Բաղադրատոմսեր

Հավի տոտիկներից պատրաստված համեղ ուտեստ՝ պանրային միջուկով

Հավի մսով տաք ուտեստ
1 час 30 минуты

Բաղադրիչներ

  • 5 հատ հավի տոտիկներ
  • 150 գ պանիր
  • 2 ատամիկ սխտոր
  • 1 թեյի գդալ աղ
  • 1/2 թեյի գդալ սև պղպեղ
  • 100 գ տոմատի մածուկ
  • 200 մլ ջուր

Պատրաստման եղանակը

  • Հավի ոտիկներից հանել ոսկորը, ցանկության դեպքում՝ նաև կաշին:
  • Առանձնացված փափկամիսը «ծեծել», համեմել աղով և պղպեղով:
  • Պանիրը քերիչով անցկացնել:
  • Մաղադանոսը մանր կտրատել:
  • Միասին խառնել մաղադանոսը, պանիրը և ճզմված սխտորը:
  • Վերցնել 1 հատ փափկամիս, պանրով և մաղադանոսով զանգվածը լցնել ծայրի մասում և փաթաթել:
  • Փափկամիսը ամրացնել փայտիկների միջոցով:
  • 200 մլ ջուրը և տոմատի մածուկը խառնել:
  • Ջեռոցի ձևամանի մեջ ձեթ լցնել, դնել հավի կտորները, և վրան տոմատի մածուկով զանգվածը լցնել:
  • Ամանը ծածկել փայլաթղթով:
  • Եփել 180 ջերմաստիճանում 30 րոպե:
  • 30 րոպե անց փայլաթուղթը հանել և ևս 30-35 րոպե եփել:
  • Մատուցելիս փայտիկները հանել, կտորների վրա ուտեստի սոուսից կամ միջուկից լցնել:
Բարի ախորժակ