Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Հավի մսով և սնկով պայթյունային ուտեստ

Հավի մսով և սնկով ուտեստ
1 час 30 минуты

Բաղադրիչներ

  • 900 գ հավի փափկամիս
  • 400 գ շամպինիոն
  • 100 մլ խիտ սերուցք (20% կամ 30%)
  • 100 գ պանիր
  • 2 հատ սոխ
  • 1 թեյի գդալ սխտորի փոշի
  • 0.5 թեյի գդալ համեմունք նախատեսված հավի մսի համար
  • ձեթ
  • աղ

Պատրաստման եղանակը

  • Հավի կրծքամիսը լավ լվանալ և չորացնել, իսկ հետո կրծքամիսը երկայնքով բաժանել 2 մասի և «ծեծել»:
  • Կրծամիսը համեմել աղով, սխտորի փոշով և հավի մսի համար նախատեսված համեմունքով և թողնել, որ մարինացվի:
  • Սոխը մանր կտրատել և տապակել:
  • Այնուհետև ավելացնել կտրատված շամպինիոնը ու միասին տապակել:
  • Երբ այս զանգվածը գրեթե պատրաստ կլինի, ավելացնել սերուցք և աղ ու ևս մի քանի րոպե եփել: Այնուհետև ավելացնել քերված պանիրը և խառնել:
  • Փայլաթուղթը քառակուսաձև կտրել, հավի կրծքամիսը դնել մեջը, մսի մեջ լցնել սնկով միջուկը և մսով կոկիկ ծածկել՝ գունդ ստանալով: Այս ամենը վերջում ծածկել փայլաթղթով:
  • Եփել 190-200 ջերմստիճանում 40-45 րոպե:
  • Երբ ժամանակը լրանա, փայլաթուղթը բացել, և ևս 10 րոպե ուտեստը եփել ջեռոցում: