Հավի մսով ուտեստ
Հիանալի տարբերակ յուրահատուկ ընթրիք ունենալու համար:
Բաղադրիչներ
- 2 հատ հավի կրծքաքմիս
- 1 հատ սոխ
- 1 հատ լոլիկ
- 3 հատ ձու
- 150 գր բրինզա պանիր (ըստ ցանկության)
- 2–3 ատամիկ սխտոր
- 2 ճաշի գդալ թթվասեր
- աղ
- պղպեղ
- համեմունք նախատեսված հավի մսի համար
- 20 մլ բուսական յուղ
- 100 գր պանիր
- կանաչի (ըստ ցանկության)
Պատրաստման եղանակը
1 Հավի կրծքամիսը բարակ շերտերով կտրատել, համեմել երկու կողմից:
2 Սոխը կիսալուսնաձև կտրատել, համեմել աղով: Կանաչին և լոլիկը մանր կտրատել:
3 Ավելացնել քերիչով անցկացրած ձուն, սխտորը և բրինզա պանիրը, այնուհետև ավելացնել թթվասեր ամբողջը լավ խառնել:
4 Ձևամանի մեջ բուսական յուղ քսել, միսը շարել, բանջարեղենային խառնուրդը լցնել վրան:
5 Ավելացնել քերիչով անցկացրած պանիրը, եփել ջեռոցում 180°C–200°C ջերմաստիճանում մոտ 25 րոպե:
Բարի ախորժակ