Հավի միսն այսքան համեղ դեռ չէր եղել: Իսկ գաղտնիքը յուրահատուկ, բայց և շատ պարզ սոուսն է

Բաղադրիչներ

800 գ հավի բուդ

15 ատամիկ սխտոր

100 գ կարագ

2 ճ/գ ձեթ

100 մլ 20% սերուցք

100 մլ ջուր

5 գ թարմ մաղադանոս

1 թ/գ աղ

½ թ/գ կայենյան պղպեղ կամ չիլի (փոշի)

½ թ/գ սև պղպեղ                           

Պատրաստման եղանակը

2 ճ/գ ձեթի մեջ, ուժեղ կրակի վրա, 2 կողմից տապակել հավի միսը, համեմել աղով, սև պղպեղով (3 րոպե)

Մեկ այլ թավայի մեջ կարագ դնել, 15 ատամիկ սխտոր ավելացնել, 3-4 րոպե թողնել միջին տաքության կրակի վրա

Ավելացնել սերուցք, թողնել եռա, այնուհետև ավելացնել ջուր, աղ, սև պղպեղ, կայենյան պղպեղ կամ չիլի

Խառնել, հավի մսերը տեղափոխել սոուսի թավայի մեջ, փակել կափարիչը, թողնել թույլ կրակին 10 րոպե, որից հետո շրջել մսերը և թողնել ևս 10 րոպե

Զարդարել թարմ մաղադանոսով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում