Բաղադրիչներ
1 կգ հավի կրծքամիս
30 գ կարագ
300 գ սունկ
1 գլուխ սոխ
500 մլ սերուցք
ուրց
1 թ/գ աղ
1 թ/գ սև պղպեղ
1 ճ/գ ձիթայուղ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամսի վրա խորանարդաձև կտրվածքներ անել, համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել ուրց և 3-ական րոպե տապակել 2 կողմից ուժեղ կրակի վրա
Սոխը խորանարդաձև կտրատել, 3 րոպե տապակել, համեմել աղով, ավելացնել շրջանաձև կտրատած սունկ, թողնել ուժեղ կրակին 5 րոպե, ապա ավելացնել սերուցք, թողնել 1 րոպե
Ավելացնել տապակած միսը, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 8 րոպե
Զարդարեք կանաչ սոխով և մատուցեք )))
Բարի ախորժակ