Հավի լյարդի պատրաստման ա՛յս բաղադրատոմսն ա՜մենահամեղն է: Տապակած հավի լյարդ` բանջարեղենով

Բաղադրիչներ

700 գ հավի լյարդ

3 ատամիկ սխտոր

1,5 գունավոր պղպեղ

150 մլ սպիտակ գինի

200 մլ կաթ

ալյուր

սև և կարմիր պղպեղներ

աղ

քիմիոն

ձիթայուղ

Պատրաստման եղանակը

Լյարդի վրա կաթ լցնել, ծածկել և 30 րոպե թողնել սառնարանում

Ալոյւրին ավելացնել 0,5 թ/գ աղ, սև պղպեղ, լավ խառնել

Միսը հանել կաթից, լավ թաթախել ալյուրի մեջ և տապակել ձիթայուղով

Սոխը կիսալուսնաձև կտրատել, 1 րոպե տապակել, ավելացնել կիսալուսնաձև կտրատած գունավոր պղպեղները, համեմել աղով, ծածկել կափարիչը, թողնել 7 րոպե

Ավելացնել տապակած լյարդը, սպիտակ գինի, քիմիոն, կարմիր քաղցր պղպեղ, լավ խառնել, ծածկել կափարիչն ու թողնել միջին ջերմության կրակին 10 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում