Հավաքվել համեղ ընթրիքի շուրջ և վայելել ընտանիքի անդամների ջերմ շփումը. Այդ համեղությունն էլ կապահովի այս գունեղ և անուշաբույր ուտեստը: Խոզի մսով և բանջարեղենով ջեռեփուկ

Բաղադրիչներ

1 կգ խոզի փափկամիս

4 գլուխ սոխ

2 հատ լոլիկ

100 գ պանիր

1 քաղցր պղպեղ

4 ճ/գ մայոնեզ

1 թ/գ սև և կարմիր պղպեղներ

աղ

սխտորի փոշի

1 ճ/գ ձեթ

Պատրաստման եղանակը

Խոզի փափկամիսը բարակ շերտով կտրել, ծեծել 2 կողմից, համեմել աղով, սև պղպեղով, սխտորի փոշի ավելացնել

Կարտոֆիլը կիսալուսնաձև կտրատել, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, ավելացնել սխտորի փոշի, 1 ճ/գ մայոնեզ և լավ խառնել

Հրակայուն տարայի մեջ ձեթ քսել, լցնել կիսալուսնաձև կտրատած սոխի մի մասը, ապա կարտոֆիլը, միսը

Մայոնեզ քսել, ավելացնել սոխի մնացած մասը

Ավելացնել կիսալուսնաձև կտրատած լոլիկը և խորանարդաձև կտրատած պղպեղը

Ծածկել փայլաթիթեղով և դնել 180°С տաքացրած ջեռոցում 1 ժամ

Հանել փայլաթիթեղը, քերած պանիր ավելացնել և ևս 10 րոպե թողնել ջեռոցում

Զարդարեք համեմով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում