Հայկական ավանդական ուտեստը առանց մեծ ջանքերի. Կեր ու սուս

Կեր ու սուս
Ավանդական ամենահամեղ ուտեստը ոչ միայն կզարդարի Ձեր սեղանը, այլև կգրավի իր հիասքանչ համով:

Բաղադրիչներ

  • 800 գ տավարի փափկամիս
  • 500 գ կարմիր պղպեղ (քաղցր)
  • 1 հատ կանաչ կծու պղպեղ
  • 1 տուփ կանաչ ոլոռ
  • 800 գ կարտոֆիլ
  • 400 գ սոխ
  • 30 գ համեմ
  • 30 գ մաղադանոս
  • 0.5 թեյի գդալ սև պղպեղ
  • 1 թեյի գդալ չորացրած ռեհան
  • 1.5 թեյի գդալ աղ
  • 4 ճաշի գդալ բուսայուղ
  • 30 գ կարագ

Պատրաստման եղանակը

1 Տավարի փափկամիսը տապակել բուսայուղով 5 րոպե թույլ կրակի վրա:
2 Սոխը բուսայուղով տապակել մինչև կարմրելը:
3 Բուսայուղը և կարագը լցնել թավայի մեջ, ավելացնել կարտոֆիլը և տապակել:
4 Կարմիր կտրատված պղպեղը ավելացնել սոխին, հետո ավելացնել կանաչ պղպեղը և խառնել:
5 Ըստ հերթականության ավելացնել կանաչ ոլոռը և տավարի փափկամիսը:
6 Ավելացնել տապակած կարտոֆլը, համեմը, մաղադանոսը, խառնել և մատուցել:
Բարի ախորժակ:
Կիսվել Facebook-ում