Բաղադրիչներ
300 գ խաշած գազար
1 մեծ խնձոր
1 գլուխ սոխ
180 գ մարինացված եգիպտացորեն
4 խաշած ձու
2 ճ/գ մայոնեզ
0,5 թ/գ աղ
2 ճ/գ շաքարավազ
3 ճ/գ քացախ
100-150 մլ եռման ջուր
Պատրաստման եղանակը
Սոխը խորանարդաձև կտրատել, ավելացնել շաքարավազ, աղ, քացախ, ջուր, խառնել և թողնել 2 ժամ
Ձուն խորանարդաձև կտրատել, ավելացնել խորանարդաձև կտրատած գազարը, եգիպտացորենը
Խնձորի կեղևը, կորիզները հեռացնել, խորանարդաձև կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին
Սոխը քամել և ավելացնել աղցանին: Ավելացնել մայոնեզ և լավ խառնել
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ