Համից չեք կշտանա: Յուրօրինակ, չափազանց ախորժելի և համեղ ` ծաղկակաղամբով ջեռեփուկ

Բաղադրիչներ

1 ծաղկակաղմաբ

1 գլուխ սոխ

2 պղպեղ

2 լոլիկ

1 թ/գ համեմի աղացած սերմ

աղ

1 թ/գ սխտորի փոշի

սև և կարմիր պղպեղներ

ձիթայուղ

մաղադանոս

250 գ մոցարելլա

Պատրաստման եղանակը

Սոխը մանրացնել 2 րոպե տապակել, ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղը, ծածկել կափարիչն ու թողնել 5 րոպե

Լոլիկի կեղևն առանձնացնել, քերիչով անցկացնել և ավելացնել տապակին: Ավելացնել աղ, համեմի աղացած սերմ, սխտորի փոշի, սև և կարմիր պղպեղներ, ծածկել կափարիչն ու թողնել 5 րոպե

Ծաղկակաղմաբը 10 րոպե եռացնել, ճզմել, ավելացնել ձիթայուղ, մանրացրած մաղադանոս և լավ խառնել

Հրակայուն տարայի մեջ ձեթ լցնել, ճզմած ծաղկակաղմբը լցնել

Ավելացնել տապակած բանջարեղենը, մոցարելլա պանիրը և դնել 250°С տաքացրած ջեռոցում 25 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում