Բաղադրիչներ
1 գլուխ սոխ
1 գազար
500 գ խոզի փափկամիս
3 միջին մեծության կարտոֆիլ
աղ
սև պղպեղ
չորացրած ռեհան
1 կանաչ, 1 կարմիր պղպեղ
1 դդմիկ
2 ատամիկ սխտոր
2 ճ/գ տոմատի մածուկ + 100 մլ ջուր
Պատրաստման եղանակը
Սոխը կիսալուսնաձև կտրատել, 2 րոպե տապակել, ավելացնել շրջանաձև կտրատած գազար, թողնել 3 րոպե

Ավելացնել խորանարդաձև կտրատած միս, կարտոֆիլ, աղ, սև պղպեղ, չորացրած ռեհան, լավ խառնել, ծածկել կափարիչն ու թողնել 10 րոպե

Ավելացնել խորանարդաձև կտրատած գունավոր պղպեղները, ծածկել կափարիչն ու թողնել 5 րոպե

Ավելացնել խորանարդաձև կտրատած դդմիկ, ճզմած սխտոր, ծածկել և թողնել 5 րոպե

Ավելացնել տոմատի մածուկ, ծածկել և թողնել թույլ կրակին 20 րոպե

Զարդարեք համեմեով և մատուցեք )))

Բարի ախորժակ