Բազուկով աղցան
25 րոպե
Բազուկով աղցանի շատ տարբերակներ կան: Այս անգամ փորձենք պատրաստել այս տարբերակը:
Բաղադրիչներ
- 800 գ բազուկ
- 4 ատամիկ սխտոր
- 2 թեյի գդալ աղ
- 4 թեյի գդալ շաքարավազ
- 20 մլ քացախ (խնձորի կամ խաղողի)
- 1 թեյի գդալ համեմի սերմ
- 1/2 թեյի գդալ սև պղպեղ
- 60 մլ ձեթ
- կարմիրկծու պղպեղ
Պատրաստման եղանակը
1 Հում բազուկը քերիչով (կորեկան) անցկացնել:
2 Բազուկի մեջ աղ լցնել, խառնել և 10 րոպե թողնել, որ ավելորդ հեղուկը դուրս գա:
3 Հեղուկը դատարկելուց հետո բազուկի մեջ ավելացնել ճզմված սխտոր, շաքարավազ, համեմի սերմ, սև և կարմիր պղպեղ, քացախ, ձեթ:
4 Ամբողջը լավ խառնել: Մատուցելիս աղցանի վրա կարելի է քունջութ շաղ տալ:
Բարի ախորժակ