Աղցաններ Բաղադրատոմսեր

Համեղ և տաք աղցան, որը գրավել է բոլորի սրտերը

Տաք աղցան
Հյութեղ աղցան, որը հիանալի լրացում է մսային ուտեստներին:

Բաղադրիչներ

  • 1 հատ սոխ
  • 1/2 հատ գազար
  • 130 գ բրոկկոլի
  • 1/2 հատ բուլղարական պղպեղ
  • 2 ճաշի գդալ բուսայուղ
  • աղ
  • սև պղպեղ
  • 1/3 թեյի գդալ սխտորի փոշի
  • 1/3 թեյի գդալ օրեգանո
  • 2 ճաշի գդալ ջուր

Պատրաստման եղանակը

  • Սոխը և գազարը մանր կտրատել:
  • Պղպեղը երկարավուն կտրատել, բրոկկոլին ոչ շատ մանր կտորներով կտրատել:
  • Բուսայուղը լցնել թավայի մեջ, և բանջարեղենը տապակել:
  • Բանջարեղենի թեթև տապակվելուց հետո ավելացնել համեմունքները, լավ խառնել, այնուհետև ավելացնել ջուրը, և ծածկել կափարիչով: Թողնել կրակի 2-3 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: